вторник, 18 марта 2014 г.


Ես այն խնձորն եմ,
որ ընկավ Նյուտոնի գլխին:
Ես այն խնձորն եմ,
որի պատճառով պատերազմ ծագեց։
Ես այն խնձորն եմ,
որ Ադամին ու Եվային դրախտից վտարել տվեց:
Ես այն խնձորն եմ,
որ Վիլհելմ Թելը մեջտեղից կիսեց:
Ես այն խնձորն եմ,
որ ափսեի մեջ պտտվեց ու բախտ գուշակեց ...

Ես այն խնձորն եմ,
որ տատիկը շուկայում գնեց:









среда, 12 марта 2014 г.




Սերը տարիք, սերը սեռ չի հարցնում,
գալիս է ու ամեն ինչ կարմիր ներկում ...
Կեցցե սերը երկնագույն,
կեցցե սերը վարդագույն,
կեցցե կարմիրը, որ ձուլվում է սպիտակին,
կեցցե սպիտակը, որ ձուլվում է կարմիրին,
կեցցե երանգների այն հրավառությունը,
որ ծնվում է դրա արդյունքում
և բոլորին վարդակապող
ծիածանը, ծիածանը երեքգույն ...






Բիթլզ

Նրանց երգերում - ծնծղաներ արծաթաձայն,
նրանց երգերում - զանգակներ ու շեփորներ ոսկեձայն,
նրանց երգերում - ծափ ու ծիծաղ, ծիածաններ հազարագույն,
նրանց երգերում - հոգու շոյանք,
նրանց երգերում - մեղվի խայթոց,
նրանց երգերում - մանկության հուշ, մանկության հոտ,
նրանց երգերը - կանաչ խնձոր,
որ դարերում է հասնելու ...

пятница, 7 марта 2014 г.




Ոչ մի գիրք ես չեմ ուզում կարդալ                  
ու չեմ ուզում ես ամուսնանալ.
Իմ մարմինը իմ ձեռքերի կարիքն է զգում միայն
իմ սիրտը - իմ խոսքերի ...
Հեռու՛ ինձանից ձեռքեր կանացի
հեռու՛ ինձանից գրքեր խելացի.
Իմ մարմինը իմ ձեռքերի կարիքն է զգում միայն
իմ սիրտը - իմ խոսքերի ...

Իմ մարմինը հանգրվանն է                 
աշխարհի բոլոր հոգիների 
դեպի իմ մարմինն են թռչում
բոլոր հոգիներն աշխարհի ...
Օ, մի՜ մեռիր մարմին իմ, մի՜ մեռիր -
ախր, անտուն, ո՜րբ կմնան
հոգիները ողջ աշխարհի :

  



Դուք աստվածներ էիք ինձ թվում
թվում էր դուք երբեք
չեք հիվանդանալու, չեք ծերանալու, չեք մահանալու
ու միշտ լինելու եք իմ կողքին ...
Բայց, ախ, դուք ահա գնում եք հերթով,
հարազատնե՜րս, դուք ավազի պես ահա
իմ ափից վա՜յր եք թափվում արագորեն ...
Ես ի՜նչ անեմ, որ ձեզ պահեմ,
ես ի՜նչ անեմ, որ իմ ափը չդատարկվի
ու չվերածվի ընդդեմ Աստծո չար բռունցքի ...

Հոգնեցին աչքերս այսքան փայլերից
հոգնեցին աչքերս այսքան լույսերից
այսքան գույներից հոգնեցին աչքերս ...
Բաց արա դուռդ, Տուն իմ Հոր
ես մոմազարդ ու խնկահոտ
քո գիրկն եմ գալիս ...



Ինչպես մեղուն է բեռնավորված իր քաղցր բեռով
մտնում փեթակը տաք,
ինչպես խցանահանն է խրվում խցանի մեջ,
ինչպես սուսերն է մխրճվում
պատյանի մեջ նեղ,
ահա այդպես ես կմտնեմ քո մեջ
ու կճոճեմ մարմնիդ ճերմակ առագաստը
իբրև հարբած մի ծովահեն ...
Եվ ինչպես հողն է գրկում արմատները,
ինչպես կեղևն է գրկում ծառին,
ահա այդպես դու կգրկես ինձ,
ահա այդպես ես կգրկեմ քեզ,
որ իններորդ ալիքն իմ սիրո
չխորտակի ճերմակ առագաստդ հանկարծ ...



Երեկ ես չէի կարողանում Ձեզ մերկ պատկերացնել՝
երեկ ես Ձեզ սիրում էի,
Այսօր ես չեմ կարողանում Ձեզ մերկ պատկերացնել՝
այսօր ես Ձեզ սիրում եմ,
Վաղը ես չեմ կարողանալու Ձեզ մերկ պատկերացնել՝
վաղը ես Ձեզ սիրելու եմ ...

Ախ, երանի Ձեր երազներում
ես Ձեզ միշտ մերկ պատկերանայի ...


Կարկուտ

Ադամանդնե՜ր, ադամանդներ երկնքից -     
գորշ մայթերին, տանիքներին
մարդկանց հոգնած գլուխներին
ադամանդնե՜ր, ադամանդներ երկնքից ...
Մի բուռ ադամանդ հավաքած
ես գալիս եմ, ես վազում եմ դեպի ձեզ,
որ շաղ տամ ձեր հասակն ի վեր
ադամանդնե՜ր երկնքից,
որ ձեր ծոցը լցնեմ
ադամանդնե՜ր երկնքից ...
Ես վազում եմ, ես շտապում եմ,
որ չվերածվեն հանկարծ նրանք
մի բուռ, մի բուռ արցունքի՜ ...




Ամպեր վաճառողը


Քաղցր բամբա՜կ եմ ծախում, քաղցր բամբակ -
կանաչ, կարմիր, կապույտ, դեղին,
խնձորի, տանձի, դեղձի համերով
քաղցր բամբա՜կ ...                                        
Ձեր հոգսերը մի պահ մոռացեք
ու բակ իջեք, մարդիկ,
որ գնեք
ամպե՜ր կանաչ,
ամպե՜ր կարմիր,
ամպե՜ր կապույտ,
ամպե՜ր դեղին,
որ տանձի, խնձորի, դեղձի համերով
ամպեր ուտեք
ու ամպերի պես թեթևանա՜ք ...



Խորհրդավոր պտուղը

Իմ կեղևը երկնագույն է
իսկ միջուկս վարդագույն,
ես աճում եմ կարմիր ծառին, որը
կանգնած է կանաչ սարին, որը
գտնվում է դեղին կղզում, որը
լողում է սպիտակ ծովում ...
Յոթ նայադ գիշեր ու զոր պտտվում են նրա շուրջ,
յոթ նայադ գիշեր ու զոր փսփսում են իմ մասին
ու հսկում են ու հսկում են, որ հանկարծ
ոչ մի նավազ ու առագաստ
նրա ափերին չմոտենա
ու ինձ հանկարծ չգողանա...
Հազար տարի ահա այսպես աճում եմ ես,
հազար տարի հառաչում ու տանջվում եմ ես
ու երազում ու սպասում
ինձ քաղող
ինձ համտեսող
ու ինձ նայադ դարձնող
հազար ծովեր նավարկած
հազար նավեր թալանած
հազար շիշ ռոմ դատարկած
հազար դաջվածք մարմնին արած
միոտանի, միաչքանի
ձախ ականջին օղ արած
իմ սիրառատ ծովահենին ...


вторник, 4 марта 2014 г.



Սուրճը տաք էր,                                       
երեկոն էր սառը,                                
երեկոն էր անդուր: 
Սուրճը համով  էր,  
երեկոն էր անհամ,
երեկոն էր անալի:
Իմ հայացքը ալ էր,
քո հայացքն էր անգույն,
իմ սիրտը քաղցր էր,
քո հոգին էր դառը ...
Ավաղ մենք չկարողացանք, չկարողացանք վռնդել
ոչ մեզ մատնացույց անող ու բամբասող ամբոխին,
ոչ մեզ շանթել սպառնացող ճերմակամորուք պապիկին՝
մեր գլուխներում հանդիսավոր բազմած:


Չէ, Ադամը տխուր չէր,
Ադամը մենակ չէր,
Ադամը անհոգ, երջանիկ
ապրում էր դրախտում:
Ադամը որսորդ էր,
Ադամը ձկնորս էր,                                               
Ադամը ուրախ մի խաշնարած էր:
Բայց Աստված սիրեց, շատ սիրեց Ադամին
և նվիրեց նրան Եվային ...
Եվ այդ օրից սկսած մինչև հիմա
Ադամը տխուր է, 
Ադամը մենակ է,
Ադամը դժբախտ է:
Եվ միայն երազներում
Ադամը ապրում է այն չքնաղ ժամանակը,
երբ ինքը մենակ էր դրախտում,
երբ ինքը երջանիկ էր:

понедельник, 3 марта 2014 г.


Ախպերություն

- Ոստիկան, ոստիկան,
հենց նոր
այ էն մարդը իր ընկերների հետ
ինձ ծեծեց ...
- Դատավոր, դատավոր,
հենց նոր
այ էն ոստիկանը իր ընկերների հետ
ինձ ծեծեց ...
- Թագավոր, թագավոր,
հենց նոր դատավորը, ոստիկանը իրենց ընկերների ընկերների հետ
ինձ ծեծեցին ...
- Աստված, Աստված,
հենց նոր
այ էն թագավորը,
այ էն դատավորը,
այ էն ոստիկանը իրենց ընկերների հետ
ինձ ծեծեցին ...
Աստված մթագնեց ու տեղնուտեղը
շանթեց խեղճին:

Ես վերադարձել եմ, Տիրուհի,
ես անչափ հոգնած եմ,
զգույշ իջեցրեք ինձ թամբից,
հանեք զրահներս,
նժույգիս գարի ու ջուր տվեք,
իսկ ինձ տարեք դրեք տաշտն ու լողացրեք
ինչպես մի որբ երեխայի ...
Հետո փափուկ ցամքոցով ինձ բարուրեք,
կամացուկ պառկեցրեք ձեր ճերմակ անկողնում,
սրբեք ձեր մետաքսյա թաշկինակով
իմ արցունքները,
բալզամ քսեք վերքերիս,
համբուրեք ճակատս
և մի օրորոցային երգեք, որ ես քնեմ ...
Ախ, ես Ձեզ սիրում եմ, Տիրուհի ...


Ես եկել եմ այնտեղից
ուր փողոցները անուններ չունեն,                  
ուր չկան արձաններ
ուր բոլոր մարդիկ իրար բարևում են,
ուր բոլորը միևնույն լեզվով են խոսում,
այնտեղ միշտ գարուն է, հավերժ գարուն է
այնտեղ աստվածները մարդկանց հետ են ապրում ...
Ձեր տոնական շորերը հագեք
ես եկել եմ, որ ձեզ բոլորիդ այնտե՜ղ՝
Ամենտի կապույտ երկի՜րը տանեմ ...


Տապանագիր

Այսպես գրեք շիրմաքարիս.
<< Մի չարաճճի երեխա էր նա,
որ անչափ սիրում էր քաղցրավենիք
ու սիրում էր ձնագնդիկով կանանց հարվածել ...
Նա սիրում էր ամառային գիշերներով
աննպատակ, անհոգ զբոսնել քաղաքի մայթերով
ու բարևել գիշերային թիթեռնիկներին ...
Նա սիրում էր քաշքշել աղջիկների վարսերից,
նա սիրում էր կատուներին ...
Նա մի անտուն պոետ էր,
ասպետ էր նա մի խնդասիրտ,
որ Կապույտ դղյակի Տիրուհուն էր սիրահարված
ով ուներ մոխրագույն աչքեր
և երկնագույն ժպիտ ...
Բայց ամենից շատ
նա սիրում էր դաշտում մենակ պարել
ու իր քեռուն >> :

Երեկ ծնունդս էր,                                 
ինչու՞ չկայիք          
այսօր կնունքս է
ինչու՞ չկաք,
վաղը թաղումս է,
հուսով եմ՝ կգաք:

Մի հին դղյակում
մի ծեր ասպետ էր ապրում,
գանգուր, ճերմակ մազեր ուներ նա
մինչև ուսերը հասնող
բարձր ճակատով էր
և հորթուկի մոխրագույն աչքերով...
Ոչ-ոք նրան չէր այցելում
ոչ-մեկի նա չէր սպասում
նա մեն-մենակ էր իր հին դղյակում
և երբեք չէր լքում իր դղյակը:
Ամեն իրիկուն նա դանդաղ շրջում էր
իր դղյակի ջահազարդ միջանցքներով
և խնամքով սրբում էր փոշին
պատից կախված իր նկարած նկարների,
հետո նա գնում էր իր ջահազարդ ննջարանը
հագնում էր մի ճերմակ տոգա
դափնեպսակ էր գլխին դնում
և սկսում էր բարձրաձայն արտասանել
իր գրած բանաստեղծությունները
իրերին, որոնք
ծափահարում էին նրան
և գոռում էին՝ բի՜ս ...
Բայց մի օր եկավ
գնալու ժամը-
և նա հրդեհեց իր դղյակը հին
և իրեն՝ նրա մեջ փակված ...
Ոչ-ոք չիմացավ նրա անունը
ոչ-ոք չտեսավ նրա գործերը
լոկ այս լեգենդը
նրանից մնաց իբրև հիշատակ,
որն ասում է, թե իբր
նրա դղյակը ամեն կեսգիշեր
հառնում է ճերմակ մոխիրներից
ու նորից մոխիր դառնում
արևածագին ...

Հրաշք լիներ,
բոլոր տղամարդիկ աշխարհի 
հանկարծ չքանային
ու մնայի լոկ ես
ես ու աշխարհի բոլոր կանայք -
բաքոսուհիների պես
նրանք իմ ետևից վազեին խենթացած
ու չկարողանային, չկարողանային
ինձ բռնել ...
Հրաշք լիներ,
բոլոր կանայք աշխարհի
հանկարծ չքանային
ու մնայիք լոկ դուք -
ես ձեզ փախցնեի-բերեի
իմ դղյակը հին
փակեի նրա ամենաբարձր աշտարակում
ու ոչ-մի տղամարդու
թույլ չտայի
ձեզ ինձանից խլել ...


Մի կին ինձ խեցի նվիրեց
ճերմակ, ճերմակ մի խեցի
նվիրեց ու ասաց.
՛՛ Երբ տխուր կլինես,
երբ կլինես անչափ մենակ,
շշնջա նրա մեջ իմ անունը
ու ես կգամ ՛՛ ...
Եվ ես շշնջում էի,
և նա գալիս էր,
և ես երջանիկ էի:
Բայց մի օր ես տեսա,
որ իմ ընկերն ինձանից ավելի տխուր է,
ավելի մենակ,
և ես նրան նվիրեցի այդ կախարդական խեցին:
Եվ հիմա ես իրոք երջանիկ եմ,
քանի որ իմ ընկերը տխուր չէ այլևս ...

суббота, 1 марта 2014 г.


Երբ կմարի հույսը վերջին,
երբ երազները կայրվեն ու կդառնան մոխիր՝
կվառվեն հեռվում լույսերը այն Տան,
ու ես կընկնեմ ճանապարհ ...
Ու կհաղորդվի հոգիս աստվածային բույրերին,
ու կհաղորդվի հոգիս աստվածային ձևերին,
ու հարություն կառնի հույսը կրկին,
երազները մոխրից նորից կհառնեն ...
Ետ չեմ դառնա ես այնտեղից,
կմնամ, կապրեմ նրա կարմիր պատերի ներսում
ու ամեն իրիկուն քուն կմտնեմ
ներկած կոպերով նրա բնակիչների
թարթիչների ստվերներում ...

Ադամանդնե՜ր, ադամանդներ կան պահված կանաչ սարերի մեջ արևակեզ.
Տիգրան Մեծի ոսկինե՜րը, ոսկիներ կան թաղված արնաբույր այս հողի տակ արևակեզ,
Հեյ ջա՜ն, եկեք, փորեք, տարեք գանձերը այդ արնահամ,
Իսկ մեզ թողեք միայն մեր տառերը, մեր գրերը, մեր լեզո՜ւն արևակեզ ...

...Ու Աստված նայեց ծաղիկներին,                   
ու Աստված նայեց ծառերին,                            
ու կավից ստեղծեց Ադամին ...                          
Ու Աստված դարձյալ նայեց ծաղիկներին,
ու Աստված դարձյալ նայեց ծառերին,
ու Ադամի կողից ստեղծեց Եվային:
Ու երբ ծաղիկներն ու ծառերը տեսան Ադամին,
ու երբ ծաղիկներն ու ծառերը տեսան Եվային՝
գլուխ տվին նրանց,
քանզի հասկացան, թե ում նմանությամբ են
իրենք ստեղծված:

Գնաց փողը, գնաց
գինուն ու բոզերին,
ի՜նչ կարճ տևեց խնդությունը ...                       
Առնեմ դանակս ու դուրս գամ փողոց,
առանց ինձ հարբում են վաղուց
պանդոկների թանձր ծխում
ընկերներս անտերուդուս,
կարոտից արդեն գժվում են
պոռնիկներն իմ անճոռնի ...
Հե՜յ, պատրաստ պահեք ձեր քսակները՝
ես գալիս եմ,
ով չտվեց՝
իմ դանակը նրա դեմքին
հավերժ ժպիտ կնկարի ...

Ես ու դու,
ինչպես կարմիրն ու կանաչը,
ինչպես կապույտն ու նարնջագույնը,
ինչպես դեղինն ու մանուշակագույնը
լրացնում, ուժ ենք տալիս միմյանց,
երբ կողք-կողքի ենք ...
Ինչպես կարմիրն ու կանաչը,
ինչպես կապույտն ու նարնջագույնը,
ինչպես դեղինն ու մանուշակագույնը՝
ոչնչացնում ենք,
երբ ձուլվում, միանում ենք մեկմեկու ...

Կարմիր դղյակի
կարմիր սենյակներում
սիրո բաժակը ժամում հազար անգամ
խմվում-լցվում է, խմվում-լցվում է ...
Որքա՜ն արցունք է հոսել
կարմիր դղյակի
կարմիր սենյակներում,
որքա՜ն արյուն է թափվել
կարմիր դղյակի
կարմիր սենյակներում ...
Ուխտավոր, թե բախտը քեզ ժպտա
ու օրերից մի օր դու էլ
հայտնվես այնտեղ,
չզարմանաս, եթե տեսնես
սև ներկված մի փակ դուռ,
գլուխ խոնարհիր
ու մի կարմիր վարդ դիր այդ սև դռան առաջ -
այնտեղ իմ սիրտն է թաղված ...

Ես ծուռ եմ, ծուռ եմ, Սասնա ծուռ եմ,
սարերին ախպեր, ջրերին քուր եմ,
ինձ հեշտ է խաբելը՝ ես միամիտ եմ,
ջրի պես շատախոս, սարի պես լուռ եմ,
ճառագայթի պես ուղիղ, ծիածանի պես ծուռ եմ ...

Ես ծուռ եմ, ծուռ եմ, Սասնա ծուռ եմ:

четверг, 27 февраля 2014 г.


...Եվ ես զզվում ու վախենում եմ նրանցից:    
  
Ես միայն իմ տանն եմ
ինձ հանգիստ ու ապահով զգում,
որտեղ պատերը զարդարված են
ինձ նման մարդկանցով՝
ավաղ, վաղուց մեռած:

Խու՜նկ լցնեմ,                                                    
արևի մեջ խու՜նկ լցնեմ -
ծուխը տարածվի աշխարհով մեկ,
աշխարհով մեկ աղո՜թք հնչի:
Ինձ նետե՜մ,
արևի մե՜ջ ինձ նետեմ -
ծուխը լցվի Երկնավորի աչքերը,
քառասուն օր անձրև՜ գա ...

Քույրս հաց է բերում դաշտ -                       
ոտքերը բոբիկ են,
մայրս խմոր է հունցում -
Աստված ժպտում է,
ախ, երկինքը կապույտ բագին -
հոգուս զոհին կարոտ է ...

Հե՜յ ջան                                                     
գնամ աղջիկ բռնեմ,
տանեմ անտառ,
սեղմած ծառին
այնպես սիրեմ՝
ձուլեմ ծառին
ու նրա հետ ես էլ ձուլվեմ
և ծառ դարձած՝
ճյուղավորվենք երկինքն ի վեր ...

Բոլոր սերերը - վերքեր,                                    
բոլոր վերքերը - վարդեր,
բոլոր վարդերը - սրտեր,
բոլոր սրտերը - երգեր,
երգեր, երգեր, երգեր հեթանոս ...
Ախ, որքան ծաղիկներ թոշնեցին չբացված,
որքան կրակներ մնացին անթեղված,
որքան, որքան - չկիզված հոգիներ,
որքան, որքան - թափուր բագիններ ...

Երբ մահանում են մայրերը՝               
ավերակի են վերածվում բերդերը,
փուլ են գալիս դղյակները:
Երբ մահանում են մայրերը՝
պոետներ են դառնում որդիները,
որ դարերում անվերջ հնչի նրանց ճիչը աղեկեզ ...

Այսպես հերթով պիտի գնանք,
պիտի գնանք, բայց չկորչենք,
Թումանյանի լույս աշխարհում վերածնված
հավերժ մնանք:

Հովհաննես Թումանյան

Նրա բառերը - բյուրեղապակյա գավաթներ՝
բերնեբերան լցված սիրով,
նրա բառերը - արծաթափայլ զանգակներ՝
սրտի լեզվով, սիրո լեզվով ղողանջող ...
Նրա բառերը - ծիածաններ,
նրա բառերը - արեգակներ,
նրա բառերը - ձեռք մայրական,
նրա բառերը - հոր ապտակներ ...

вторник, 25 февраля 2014 г.


Պարոդիա
Հ. Սահյան. << Ուր որ նայում եմ, քարե բարձունք է... >>


Ուր որ նայում եմ աղբակույտեր են,
Տխուր աչքեր են, չարացած դեմքեր,
Մուրացկաններ են, խելագարներ են,
Խմբապետներ են, գոռ դղյակներ:


Շքեղ դղյակում խարդավանքներ են՝
Փուչ ասպետներ են, սուտ բարերարներ,
Ոստիկաններ են ու պոռնիկներ են,
Դատավորներ են՝ հոգին ծախած:


Ծախված տներ են, ծախված հոգիներ,
Գնված աթոռներ, գնված փառքեր,
Արհամարհանք է ու զրպարտանք է,
Կեղծավորներ են՝ փարիսեցու երթ:


Նախարարներ են ու պատգամավորներ,
Թաղապետեր են, ավագանիներ՝
Քարե դեմքեր են, քարե սրտեր են,
Քարե խոսքեր են, քարե հոգիներ:


Մեր բաժին աստված քո սիրտն էլ քար է՝
Մեզ այս քաոսը տվիր նվեր,
Բայց քո կյանքը կարճ, մերը երկար է,
Ու կերկարի քաոսն ի վեր:






Կեսօրին ես արթնացա,
մի բուռ ջուր առա բիլ երկնքից,
կատվի նման լվացվեցի,                                     
մի ճերմակ ամպիկով սրբվեցի,
հետո մի վառման բեկոր պոկեցի արեգակից,
գցեցի թեյիս մեջ,
բարակ շերտով հավատ հացիս քսեցի,
վրան երազանք հաստ շերտով,
այդ ամենը ախորժակով կերա ու խմեցի,
օրհնանք տվի Աստծուն
և գնացի գիշերվա երկար տևած քեֆից հետո
իմ տանը գիշերած
Թումանյանին, Չարենցին ու Սահյանին արթնացնելու:


Ամեն անգամ նրանք անսպասելի հայտնվում են,
կանգնում են կողքիս,
ձեռքները մտերմաբար ուսիս են դնում
և բարի ժպտում են:
Հետո մենք միասին նստում ենք ճաշի,
և նրանք իմ կենացն են խմում:
Իսկ առավոտյան,
երբ երկինքը սկսում է շառագունել,
և առաջին թռչունները զարթնում-ծլվլում են,
նրանք ինձ չեն արթնացնում,
անշշուկ հեռանում են,
որ կրկին վերադառնան,
երբ սկսեմ նկարել...
Նրանք՝ Ռեմբրանդը, Լեոնարդոն և Վան Գոգը խենթ:

Թթի ծառ է, թափ եմ տալիս,
շուրջբոլորս կարմիր-կարմիր աղջիկներ են՝
զվարթ երգում, պար են գալիս:
Կանաչ քամին պարող փեշը մեջքին ծալում՝
նրանց կարմիր ծնկածալն է ինձ ցույց տալիս:
Թթի ծառ է, թափ եմ տալիս,
շրջապատված կարմիր-կարմիր աղջիկներով,
է  հե՜յ, դարեր,
ես ձեր արձակ գիրկն եմ գալիս: 

воскресенье, 23 февраля 2014 г.


Որ Ռեմբրանդն ու Վան Գոգն էլ իրար ձեռք բռնած
գան ու ասեն, որ ես նկարիչ չեմ - ես շարունակելու եմ նկարել:
Որ Պուշկինն ու Շեքսպիրն էլ իրար ձեռք բռնած
գան ու ասեն, որ ես պոետ չեմ - ես շարունակելու եմ գրել:
Եվ միայն դու քո կապույտ աչքերով
եթե կարդաս իմ գրածները, նայես իմ նկարները
ու ասես, որ ես նկարիչ չեմ, որ ես պոետ չեմ -
ես վայր կդնեմ իմ գրիչը
ու կկոտրեմ իմ վրձինները...

Սահյանը սարերում հանդիպեց Լի Բոյին,
Լի Բոն սարերում հանդիպեց Սահյանին.
Երկար նայեց Սահյանը Լի Բոյին,
երկար նայեց Լի Բոն Սահյանին.
Ու գրկեց Սահյանը Լի Բոյին,
ու գրկեց Լի Բոն Սահյանին...
Ու դարձան նրանք ծառ՝
մի վիթխարի ընկուզենի,
որի տակ քեֆ արեցին մեր հայրերը...

Կարմի՜ր ներկեք սեպտեմբերի չորսը օրացույցում-
այդ օրը տո՜ն է, կիրակի՜...
այդ օրը ձեր տոնական շորերը հագեք
ու կարմիր դրոշակներ առած                         
դուրս եկեք շքերթի...
Այդ օրը վրձիններ առած 
ու կարմիր ներկով լիքը դույլեր
դուրս եկեք փողոց
ու ներկեք այն ամենը,
ինչ կտեսնեք ձեր շուրջը...
Այդ օրը իրար կարմիր ներկած ձու նվիրեք
ու քնելուց առաջ կերեք կարմիր խնձոր...
Կարմի՜ր ներկեք սեպտեմբերի չորսը օրացույցում-
այդ օրը տո՜ն է՝
այդ օրը տոնն է Որդան կարմիրի...

Լինեի նայադ Արածանիում.                             
գիշերը իջներ, Աստղիկը գար,
ու Արածանին մշուշ պատեր...
Արծաթ սափորով նրա վրա ես ջուր լցնեի,
կանաչ մամուռով նրա մեջքը ես տրորեի,
ջրաշուշաններով նրա գլուխը ես զարդարեի,
հետո ջրերի վրա զգույշ պառկեցնեի ,
ու Արածանին Աստղիկին տաներ...


Քո անունը տալիս ես լաց եմ լինում,            
ու կանաչ են արցունքները իմ՝
Ինչպես քո աչքերը...
Քո աչքերին նայելիս ես ժպտում եմ,
ու կապույտ է իմ ժպիտը՝
ինչպես քո հոգին...
իսկ երբ լսում եմ Քո ձայնը ես՝
ծալվում են ծնկներս ու ափերս իրար առնում.
Քո ձայնը նման է վանքի զանգի ղողանջի...

суббота, 22 февраля 2014 г.





Դուք ձեր գլուխը թեքեցիք իմ կողմը
և նայեցիք ինձ այնպես,
ինչպես մայրը աղջկան:
Հետո ժպտացի՜ք,
այնպես ժպտացիք,
ինչպես մայրերն են ժպտում:
Հետո խոսեցի՜ք,
այնպես խոսեցիք,
ինչպես քույրերն են խոսում:
Հետո սիրեցի՜ք,
այնպես սիրեցիք,
ինչպես սիրահարներն են սիրում:
Հետո թողեցիք,
հետո գնացիք:
Այնպես թողեցիք,
այնպես գնացիք,
ինչպես բոլո՜ր կանայք են գնում...




















Երբ Ձեր նաժիշտները
ինձ կկախեն Ձեր դղյակի ամենաբարձր աշտարակից,
Օ, ես գիտեմ, Դուք կհրամայեք
իմ դիակը Ձեր ննջարան բերել
ու դնել Ձեր կապույտ անկողնու վրա,
որ լաց լինեք վրաս,
որ համբուրեք, որ գուրգուրեք ինձ,
որ երբ հարություն առնեմ,
նորից հրամայեք ինձ կախել:




ÎÛ³ÝùÁ ÇÝÓ-ѳñ³½³ï Ù³ÛñÇÏ, 
ÎÛ³ÝùÁ ÇÝÓ-ѳñ³½³ï ùáõÛñÇÏ, 
²ñ¨Ý ÇÝÓ –Ååï³óáÕ ³ÕçÇÏ ... 
àõ »ë – ÝáñÇó Ù³ÝáõÏ, 
àõ »ë – ÝáñÇó µáµÇÏ 
àõ ÝáñÇó, ÝáñÇˉó »ñç³ÝÇÏ:



¶Çß»ñÁ, »ñµ ¹áõ ùÝ³Í ÏÉÇÝ»ë, 
»ë Ï·³Ù áõ Ó»éù»ñÇë íñ³ 
ù»½ ϵ»ñ»Ù ÇÙ ¹ÕÛ³ÏÁ ÑÇÝ: 
¼·áõßáõÃÛ³Ùµ Ïå³éÏ»óݻ٠ù»½  
ÇÙ ×»ñÙ³Ï ³ÝÏáÕÝáõÙ 
áõ ³ÙµáÕç ·Çß»ñ ùá ùáõÝÁ ÏÑëÏ»Ù: 
ÆëÏ Éáõë³µ³óÇÝ, »ñµ ¹áõ ³ñÃݳݳë 
»ë ÏÅåï³Ù, ùá ùݳտ ³ãù»ñÇÝ  Ïݳۻ٠
áõ ÏßßÝç³Ù քո ³Ï³ÝçÇÝ. 
-´³ñÇ ³é³íáï, îÇñáõÑÇ:



ÈÇÝ»Ç ÷ÇëÇÏ, 
ÈÇÝ»Ç ßÝÇÏ, 
ÇÙ ÷³÷áõÏ ÷áñÇÏáí ùëÙëí»Ç  Ò»ñ ëñáõÝùÝ»ñÇÝ 
áõ ÝÝç»Ç Ò»ñ ï³ùáõÏ ÍÝÏÝ»ñÇ íñ³: 
ÈÇÝ»Ç Ò»ñ ÍÝÝ¹Û³Ý ïáñÃÇ ÙáÙÁ í³éíáÕ, 
¸áõù ÃáõÛÉ ÷ã»Çù áõ »ë Ù³ñ»Ç,  
ÈÇÝ»Ç ÑÇí³Ý¹  ÙÇ »ñ»Ë³, 
¸áõù ÉÇÙáÝáí Ã»Û ï³ÛÇù ÇÝÓ 
ѳٵáõñ»Çù ÇÙ å³Õ ׳ϳïÁ ու »ë Ë³Õ³Õ ùÝ»Ç: 
ÈÇÝ»Ç ÷³÷áõÏ Ë³Õ³ÉÇù ³ñçáõÏ, 
¸áõù ÇÝÓ ÷³Ã³Ãí³Í ³Ýáõß ùÝ»Çù: 
ÈÇÝ»Ç Ò»ñ ѳ·áõëïÁ ßù»Õ, Ò»ñ ½³ñ¹Á óÝϳñÅ»ù 
¸áõù ÇÝÓ ÙÇßï, ¸áõù ÇÝÓ ÙÇßï Ïñ»Çù, î³ÝïÇñáõÑÇ:








ºë ëÇñáõÙ »Ù Ò»½, ï³ÝïÇñáõÑÇ,             
»ë Ï·³Ù Ò»ñ ïáõÝ,
»ë ɳó ã»Ù ÉÇÝÇ,
»ë ã»Ù ÉÇÝÇ ³ÝïáõÝ:
¸áõù ÑÕÇ »ù` ßáõïáí ÏÍÝ»ù –
¸áõù Ç՜ÝÓ ÏÍÝ»ù, ï³ÝïÇñáõÑÇ:



                  



äɳëïÇÉÇÝÇ å»ë ˳éÝ»É áõ ÓáõÉ»É »Ù áõ½áõÙ Ù³ñ¹Ï³Ýó 
˳éÝ»É áõ ÓáõÉ»É. 
¶áõÛÝ»ñÇ å»ë ˳éÝ»É áõ ÓáõÉ»É »Ù áõ½áõÙ Ù³ñ¹Ï³Ýó 
˳éÝ»É áõ ÓáõÉ»É. 
Ïáñãǰ µ³½Ù³զ³ÝáõÃÛáõÝÁ, 
áñ ÍÝáõÙ ¿ ³Ýѳí³ë³ñáõÃÛáõÝ, ݳ˳ÝÓ áõ ï³Ýç³Ýù 
Ù»Ï ·áõÛÝ, Ù»Ï Ù³ñÙÇÝ, Ù»Ï É»½áõ »Ù áõ½áõÙ, 
áñ ³ß˳ñÑáõÙ ÉÇÝÇ 
Ù»Ï ·áõÛÝ, Ù»Ï Ù³ñÙÇÝ, Ù»Ï ë»ˉñ...



ȳ՜ÛÝ µ³ó ³ñ³ ùá ¹éÝ»ñÁ, ³ß˳ñÑ, 
áñáíÑ»ï¨ »ë ÇÝÓ Ñ»ï µ»ñáõÙ »Ù 
Ù»ñ Ùáé³óí³Í ѳÝ׳ñÝ»ñÇÝ, 
Ù»ñ ÑÇÝ, Ùáé³óí³Í ³ëïí³ÍÝ»ñÇÝ, 
ÃáÕ Ýñ³Ýù ùá áõñ³Ë ßáõñçå³ñÁ ÙïÝ»Ý, 
ÃáÕ Ýñ³Ýù ùá Ù»Í î³Ý 
ѳñ³զ³տ ½³í³ÏÝ»ñÁ ¹³éݳÝ, 
ÃáÕ Ù»ñ µ»ñ³Í Ïñ³ÏÝ»ñÁ ÑÇÝ ùá µáñµáù ˳ñáõÛ ÏÇ µáó»ñÇÝ ÓáõÉí»Ý, 
áñ ¹áõ ÙÇ ÷áùñ` гÛϳϳݳݳë, 
³ÛëÇÝùÝ` µ³ñdzݳë, 
³ÛëÇÝùÝ` Ýáñ³Ý³ë, 
³ÛëÇÝùÝ` Ù³Ýϳݳˉë... 
Ø»Ýù ·³ÉÇë »Ýù, ï»ë 
Ù»Ýù ³é³Ýó Ù³Ûñ, ³é³Ýó ûç³ËÇ  
³Ë, ß³ï »Ýù ï³é³å»É, 
Ù»½ ùá ·ÇñÏÁ ³é 
áõ ·áõñ·áõñÇñ Ù»½, ·áõñ·áõñÇñ, ³ß˳ñÑ...

..



ºë ÑÇᯐ »Ù ÝáñÇó 
³ÛÝ ï³ñÇÝ ë¨ áõ ³ñÛáõÝáï, 
»ñµ Ù»ñ Ù³ÛûñÁ ѳÛïÝí»óÇÝ 
½ÇÝíáñ³Ï³Ý ë³åá·Ç ï³Ï, 
»ñµ Ù»ñ Ù³ÛûñÁ ×½Ùí»óÇÝ 
ÃñÃáõñÝ»ñÇ ï³Ï ï³ÝÏ»ñÇ, 
»ñµ ·Çß»ñ³ÛÇÝ  ÃÇûéÝÇÏÝ»ñÝ ³ÝÑ»ï³ó³Ý 
áõ »Õ³í ų٠å³րետային... 
ºë ÑÇᯐ »Ù ÝáñÇó 
³ÛÝ ³ÝÉáõÛë ÓÙ»éÁ »ñϳñ, 
áñ ÃíáõÙ ¿ñ, û »ñµ»ù ¿É ãÇ í»ñç³Ý³Éáõ 
(ÇÙ Ë»ˉÕ× å³åÇÝ, ³Ëñ ³ÛÝ óáõñï ÷»ïñí³ñÁ ï³ñ³í)... 
ºë ÑÇᯐ »Ù ÝáñÇó 
ѳóÇ Ñ»ñûñÝ ³ÛÝ »ñϳñ, 
Ù»ñ ÷³ÛïÇ í³é³ñ³ÝÁ ÑÇÝ 
¨ ÷Éáõ½áõÙÁ ÙÇ áÕç »ñÏñÇ 
áñ ³ÝÏáñÍ³Ý ¿ÇÝù ϳñÍáõÙ... 
Շնորհակա՜լ եմ քեզանից իմ հոգու պաշար` 
իմ օրեր ցուրտ ու մութ, 
տարինե՜ր իմ սև ու արյունոտ 
Շնորհակա՜լ եմ, շնորհակա՜լ, 
բայց էլ չեմ ուզում, չկրկնվե՛ք 
դուք էլ



²ßáõÝ ¿ ¹ñëáõÙ, 
¸ñëáõÙ ù³ÙÇ ¿, 
´³Ûó ÇÙ Ñá·áõÙ, ÇÙ Ý»ñëáõÙ, ÇÙ ï³ÝÁ ·³ñáõÝ ¿: 
ºë Ó»½ ÝáñÇó ÑÇᯐ »Ù 
ϳñÙÇñ  í½Ï³å, ϳåáõÛï  ³ãù»ñ 
¨ ë¨ ßñç³½·»ëï` ÍÝÏÇó  »ñÏáõ Ù³ï í»ñ¨... 
ºë ù»½ ÝáñÇó ÑÇᯐ »Ù 
ÇÙ ¹åñáó³Ï³Ý ÁÝÏ»ñáõÑÇ, 
ÇÙ ãùݳ՜Õ åÇáÝ»ñáõÑÇ... 
ºë ÑÇᯐ »Ù ¹åñáóÁ Ù»ñ, 
Ù»ñ ÑÇÝ Ýëï³ñ³ÝÁ` å³ïáõѳÝÇ Ùáï, 
ÇÙ ë¨ ÑÝ³Ù³ß   
և ùá ͳÕϳÝϳñ, ·»Õ»óÇÏ  å³Ûáõë³ÏÁ 
¸ñí³Í  ÏáÕù ÏáÕùÇ, 
ùá ÷áùñÇÏ, ·áõݳï, ϳí×áï  µ³ñ³Ï  Ù³ïÝ»ñÁ, 
ùá ·ñÇãÁ, ù³ÝáÝÁ, ϳñÏÇÝÁ, 
ùá Ù³ïÇïÝ»ñÁ  ·áõݳíáñ, 
ùá ÅåÇïÁ  Éáõë³íáñ,  
և քո ձայնը  քա՜ղցր  ձայնը  զրնգուն 
àñï»±Õ »ë, ³Ë, áñï»±Õ »ë ¹áõ ÑÇÙ³, 
¸áõ ÇÝÓ  ÑÇßá±õÙ »ë ³ñ¹Ûáù` 
¸ñëáõÙ ³ßáõÝ ¿, 
ù³ÙÇÝ ¹»ÕÇÝ ï»ñ¨ ¿ ùßáõÙ. 
µ³Ûó ÇÙ Ñá·áõÙ, ÇÙ Ý»ñëáõÙ, ÇÙ ï³ÝÁ ·³ñáõÝ ¿... 
ø³ÙÇ, ³ßÝ³Ý ù³ÙÇ, 
³é ÇÙ »ñ·Á ùá è»ñÇÝ áõ ï³ñ, 
ѳëóñáõ Ýñ³Ý – 
ÃáÕ Ý³ Çٳݳ, áñ »ë Ýñ³Ý ÑÇßáõÙ »Ù, 
áñ »ë Ýñ³Ý Ùáé³Ý³É ã»Ù ϳñáÕ³ÝáõÙ...