Դուք ձեր գլուխը թեքեցիք իմ կողմը
և նայեցիք ինձ այնպես,
ինչպես մայրը աղջկան:
Հետո ժպտացի՜ք,
այնպես ժպտացիք,
ինչպես մայրերն են ժպտում:
Հետո խոսեցի՜ք,
այնպես խոսեցիք,
ինչպես քույրերն են խոսում:
Հետո սիրեցի՜ք,
այնպես սիրեցիք,
ինչպես սիրահարներն են սիրում:
Հետո թողեցիք,
հետո գնացիք:
Այնպես թողեցիք,
այնպես գնացիք,
ինչպես բոլո՜ր կանայք են գնում...
Комментариев нет:
Отправить комментарий