воскресенье, 23 февраля 2014 г.


Կարմի՜ր ներկեք սեպտեմբերի չորսը օրացույցում-
այդ օրը տո՜ն է, կիրակի՜...
այդ օրը ձեր տոնական շորերը հագեք
ու կարմիր դրոշակներ առած                         
դուրս եկեք շքերթի...
Այդ օրը վրձիններ առած 
ու կարմիր ներկով լիքը դույլեր
դուրս եկեք փողոց
ու ներկեք այն ամենը,
ինչ կտեսնեք ձեր շուրջը...
Այդ օրը իրար կարմիր ներկած ձու նվիրեք
ու քնելուց առաջ կերեք կարմիր խնձոր...
Կարմի՜ր ներկեք սեպտեմբերի չորսը օրացույցում-
այդ օրը տո՜ն է՝
այդ օրը տոնն է Որդան կարմիրի...

Комментариев нет:

Отправить комментарий