вторник, 25 февраля 2014 г.


Պարոդիա
Հ. Սահյան. << Ուր որ նայում եմ, քարե բարձունք է... >>


Ուր որ նայում եմ աղբակույտեր են,
Տխուր աչքեր են, չարացած դեմքեր,
Մուրացկաններ են, խելագարներ են,
Խմբապետներ են, գոռ դղյակներ:


Շքեղ դղյակում խարդավանքներ են՝
Փուչ ասպետներ են, սուտ բարերարներ,
Ոստիկաններ են ու պոռնիկներ են,
Դատավորներ են՝ հոգին ծախած:


Ծախված տներ են, ծախված հոգիներ,
Գնված աթոռներ, գնված փառքեր,
Արհամարհանք է ու զրպարտանք է,
Կեղծավորներ են՝ փարիսեցու երթ:


Նախարարներ են ու պատգամավորներ,
Թաղապետեր են, ավագանիներ՝
Քարե դեմքեր են, քարե սրտեր են,
Քարե խոսքեր են, քարե հոգիներ:


Մեր բաժին աստված քո սիրտն էլ քար է՝
Մեզ այս քաոսը տվիր նվեր,
Բայց քո կյանքը կարճ, մերը երկար է,
Ու կերկարի քաոսն ի վեր:





Комментариев нет:

Отправить комментарий