Որ Ռեմբրանդն ու Վան Գոգն էլ իրար ձեռք բռնած
գան ու ասեն, որ ես նկարիչ չեմ - ես շարունակելու եմ նկարել:
Որ Պուշկինն ու Շեքսպիրն էլ իրար ձեռք բռնած
գան ու ասեն, որ ես պոետ չեմ - ես շարունակելու եմ գրել:
Եվ միայն դու քո կապույտ աչքերով
եթե կարդաս իմ գրածները, նայես իմ նկարները
ու ասես, որ ես նկարիչ չեմ, որ ես պոետ չեմ -
ես վայր կդնեմ իմ գրիչը
ու կկոտրեմ իմ վրձինները...
Комментариев нет:
Отправить комментарий