Թթի ծառ է, թափ եմ տալիս,
շուրջբոլորս կարմիր-կարմիր աղջիկներ են՝
զվարթ երգում, պար են գալիս:
Կանաչ քամին պարող փեշը մեջքին ծալում՝
նրանց կարմիր ծնկածալն է ինձ ցույց տալիս:
Թթի ծառ է, թափ եմ տալիս,
շրջապատված կարմիր-կարմիր աղջիկներով,
է հե՜յ, դարեր,
ես ձեր արձակ գիրկն եմ գալիս:
Комментариев нет:
Отправить комментарий