Սահյանը սարերում հանդիպեց Լի Բոյին,
Լի Բոն սարերում հանդիպեց Սահյանին.
Երկար նայեց Սահյանը Լի Բոյին,
երկար նայեց Լի Բոն Սահյանին.
Ու գրկեց Սահյանը Լի Բոյին,
ու գրկեց Լի Բոն Սահյանին...
Ու դարձան նրանք ծառ՝
մի վիթխարի ընկուզենի,
որի տակ քեֆ արեցին մեր հայրերը...
Комментариев нет:
Отправить комментарий