Ամեն անգամ նրանք անսպասելի հայտնվում են,
կանգնում են կողքիս,
ձեռքները մտերմաբար ուսիս են դնում
և բարի ժպտում են:
Հետո մենք միասին նստում ենք ճաշի,
և նրանք իմ կենացն են խմում:
Իսկ առավոտյան,
երբ երկինքը սկսում է շառագունել,
և առաջին թռչունները զարթնում-ծլվլում են,
նրանք ինձ չեն արթնացնում,
անշշուկ հեռանում են,
որ կրկին վերադառնան,
երբ սկսեմ նկարել...
Նրանք՝ Ռեմբրանդը, Լեոնարդոն և Վան Գոգը խենթ:
Комментариев нет:
Отправить комментарий