Երբ Ձեր նաժիշտները
ինձ կկախեն Ձեր դղյակի ամենաբարձր աշտարակից,
Օ, ես գիտեմ, Դուք կհրամայեք
իմ դիակը Ձեր ննջարան բերել
ու դնել Ձեր կապույտ անկողնու վրա,
որ լաց լինեք վրաս,
որ համբուրեք, որ գուրգուրեք ինձ,
որ երբ հարություն առնեմ,
նորից հրամայեք ինձ կախել:
Комментариев нет:
Отправить комментарий