Կեսօրին ես արթնացա,
մի բուռ ջուր առա բիլ երկնքից,
կատվի նման լվացվեցի,
մի ճերմակ ամպիկով սրբվեցի,
հետո մի վառման բեկոր պոկեցի արեգակից,
գցեցի թեյիս մեջ,
բարակ շերտով հավատ հացիս քսեցի,
վրան երազանք հաստ շերտով,
այդ ամենը ախորժակով կերա ու խմեցի,
օրհնանք տվի Աստծուն
և գնացի գիշերվա երկար տևած քեֆից հետո
իմ տանը գիշերած
Թումանյանին, Չարենցին ու Սահյանին արթնացնելու:
Комментариев нет:
Отправить комментарий